Գլխավոր էջ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Պահոց

 
 
 
 
 

Անգլերեն լեզվի ուսուցումը ավագ դպրոցում

 

Հանրակրթական ավագ դպրոցում  օտար լեզուների գիտելիքների ուսուցման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնական  դպրոցի
կրթական  ծրագրերի  բովանդակային  շարունակության  և սովորողների աշխարհագրական մտածողության զարգացման իրականացման հրամայականով:
Մասնավորապես անգլերենի դասավանդմանը մեծ ուշադրություն է դարձվում հատկապես ավագ դպրոցում, քանի որ այն բուհին նախորդող կարևոր կառույց է հանդիսանում:
Գլոբալացումը,որը տարբեր երկրների միջև փոխհարաբերությունների կառուցման գործընթաց է նրա առաջին հիմնախնդիրն հաղորդակցման կարողության ապահովումն է:իսկ հաղուրդակցումը դառնում է անհնար առանց օտար լեզվի իմացության:  Դպրոցի առաքելությունն է տան հիմնարար գիտելիքներ նոր կյանքի նախաշեմին: Սովորողների օտար լեզուների գիտելիքների հարստացման նպատակով ավագ դպրոցում կարևորվում է անգլերենի միջազգային լեզու լինելն  ու նրա զարգացման արդի միտումները ներկայացնելը, ինչպես նաև գիտական հետազոտության ամենահատկանշական մեթոդներին ծանոթացնելը:
Ավագ դպրոցում առաջին հերթին կարևորվում են հետևյալ չափորոշիչները`

1.Գիտելիքներ. յուրաքանչյուր սովորողի համար պարտադիր գիտելիքների ցանկը:
2 Կարողություններ և հմտություններ. Լեզվական  կարողությունների և հմտությունների տիրապետումը:
3.Արժեքային համակարգ

Այսօր օտար լեզուների դասավանդման ժամանակակից տեսության  և պրակտիկայի առջև հետևյալ խնդիրներն են դրված.

  • Սովորողների հոգևոր ոլորտի զարգացում,
  • Ուսուցման հումանիտար բովանդակության գերակայություն
  • Ուսումնական առարկայի դաստիարակչական ներուժի առավել ամբողջական իրագործում` հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատականությունն ու ներուժը:Սովորողի գիտական աշխարհայացքի ձևավորումն արդյունավետ իրականացնելու համար պետք է հաշվի առնել վերջինիս մանկավարժահոգեբանական  օրինաչափությունները:

 

ՈԻսուցման  գործընթացում, կախված  թեմայից, դասի նպատակներից, դասարանից, սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի առանձին հատվածի համար կարող են ընտրվել ուսումնական գործունեության տեսակները`

  1. ուսումնական նյութի բացատրում,
  2. ֆիլմերի դիտում,
  3. քննարկում,
  4. ուսումնական ձեռնարկների և այլ աղբյուրների ուսումնասիրում,
  5. գործնական աշխատանքների կատարում,
  6. հիմնահարցերի հետազոտում,
  7. ստեղծագործական աշխատանքների կատարում,
  8. խաղերի, մրցույթների անցկացում,
  9. իրավիճակների և արդյունքների վերլուծում,
  10. գրավոր աշխատանքների կատարում,
  11. հաղորդում,
  12. բանավոր և գրավոր հարցադրումների,
  13. թեստային աշխատանքների անցկացում,
  14. համակարգչային ծրագրերի օգտագործում,
  15. անհատական և համագործակցային աշխատանքների կատարում:

 

Ավագ դպրոցում անգլերեն առարկան դասավանդվում է համաձայն  ՀՀԿԳՀ ի կողմից մշակված և հաստատված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա:№12 ավագ դպրոցի ավագ օղակում կան  հոսքային 3 դասարաններ` ընդհանուր, հումանիտար և համակարգչային դիզայն :հետևյալ դասարանները միմյանցից տարբերվում են թե թեմաների բովանդակությամբ և թե ծավալային առումով:դպրոցը մեզ տրամադրել է առարկայական ծրագրեր և չափորոշիչներ, որոնց հիման վրա իրականացվում է դասապրոցեսը:
Ավագ դպրեցի ընդհանուր հոսքում անգլերեն լեզվի ծրագիրը  իր մեջ ներառում է անգլերեն լեզվի հետևյալ ասպեկտները`

  • Բառապաշար
  • Հնչյունաբանություն
  • Քերականություն 

 

Ըստ գնահատման նոր համակարգի գնահատման արդյունքը պետք է արտահայտված լինի պաշտոնապես ընդունված միավորների սանդղակով`գնահատականներով: ըստ  պետական “Միջնակարգ կրթության պետական չափորոշչի  ” ,2008 թ- ից Հայաստանի դպրոցներում գնահատումը պետք է իրականացվի “10” միավորային սանդղակով:

 

The History of English  Language

Prepared by ELBAKYAN  LILIT

 

 

 

 

Նորություններ

Մեր կայքը

-