Գլխավոր էջ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Պահոց

 
 
 
 
 

Աշխարհագրություն

 

    Հանրակրթական ավագ դպրոցում աշխարհագրական գիտելիքների ուսուցման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնական  դպրոցի
կրթական  ծրագրերի  բովանդակային  շարունակության  և սովորողների աշխարհագրական մտածողության զարգացման իրականացման հրամայականով: Այն հիմնված է գիտության այդ ճյուղի աշխարհայացքային. համամշակութային, կրթաճանաչողական, գործնական նշանակությամբ, սովորողների հայրենասիրական և բնապահպանական դաստիարակության, մտածողության որոշակի մակարդակի   ձևավորման   գործում   նրա   ունեցած   կարևորությամբ:
Ավագ  դպրոցում  դասավանդվող <<Աշխարհագրություն>> դասընթացի
առջև դրված են բարդ և բազմազան ուսումնադաստիարակչական հիմնախնդիրներ, որոնք  պետք  է  ապահովեն   սովորողի

  1. Աշխարհայացքի  ձևավորումը,
  2. Համամշակութային  արժեքների  ճանաչումը,
  3. Կրթաճանաչողական  ունակությունների  զարգացումը,
  4. Ստացած  գիտելիքների  գործնական  կիրառումը,
  5. Հայրենասիրության   դաստիարակությունը ,
  6. Հումանիզմի   դաստիարակությունը,
  7. Բնօգտագործման և բնապահպանության ճիշտ մտածողության ձևավորումը

  Սովորողների աշխարհագրական գիտելիքների հարստացման նպատակով ավագ դպրոցում կարևորվում է աշխարհագրության ամբողջական, կառուցողական գիտություն լինելն ու նրա զարգացման արդի միտումները ներկայացնելը, ինչպես նաև գիտական հետազոտության ամենահատկանշական մեթոդներին, աշխարհագրության յուրահատուկ լեզվին`քարտեզին առավել խորությամբ     ծանոթացնելը:
Ավագ  դպրոցում   աշխարհագրական   գիտելիքների   շնորհիվ  պետք  է
ամրապնդվի սովորողների այն համոզմունքը ,որ աշխարհը ճանաչելի է,
միասնական,  ամբողջական,  բնության ու հասարակական կյանքի բաղադրիչները առանձին-առանձին ու միասնաբար անընդհատ զարգանում և փոփոխվում են ժամանակի ու տարածության մեջ:
Ավագ դպրոցի աշխարհագրութըան դասընթացներն ունեն կրթադաստիարակչական գործառույթ, սովորողին հնարավորություն են տալիս համամոլորակային ընդգրկում ունեցող բնական և հասարակական տարրերն ու երևույթները ճանաչելու միջոցով հասկանալ և գնահատել սեփական հայրենիքի տեղը հարափոփոխ աշխարհում: Միաժամանակ հասկանալի են դարձնում այն փոխադարձ կապերի բնույթն  ու առանձնահատկությունները, որոնք գոյություն ունեն մի կողմից` մարդու և շրջակա միջավայրի, մյուս կողմից`   Հայաստանի  ու  մյուս  տարածաշրջանների  միջև:
Սովորողի գիտական աշխարհայացքի ձևավորումն արդյունավետ իրականացնելու համար պետք է հաշվի առնել վերջինիս մանկավարժահոգեբանական  օրինաչափությունները, դպրոցական աշխարհագրության    կրթադաստիարակչական    խնդիրները:
ՈԻսուցման  գործընթացում, կախված  թեմայից, դասի նպատակներից, դասարանից, սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի առանձին հատվածի համար կարող են ընտրվել ուսումնական գործունեության տեսակները`ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում, մոդելների, քարտեզների դիտարկում, ցուցադրում,պատրաստում, տեղանքի դիտարկում, ուսումնասիրում, էքսկուրսիաների անցկացում, նկարների, ֆիլմերի դիտում, քննարկում, ուսումնական ձեռնարկների և այլ աղբյուրների ուսումնասիրում, չափողական, գործնական աշխատանքների կատարում, հիմնահարցերի հետազոտում, աշխարհագրական խնդիրների ու վարժությունների կատարում, ստեղծագործական աշխատանքների կատարում, խաղերի, մրցույթների անցկացում, իրավիճակների և արդյունքների վերլուծում, գրավոր աշխատանքների կատարում, հաղորդում, բանավոր և գրավոր հարցադրումների, թեստային աշխատանքների անցկացում, համակարգչային ծրագրերի օգտագործում, անհատական և համագործակցային    աշխատանքների    կատարում: