Գլխավոր էջ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Պահոց

 
 
 
 
 

Կենսաբանության դասվանդումը ավագ դպրոցում
Ավագ դպրոցում <<կենսաբանություն>> առարկայի ուսուցումը  պետք է ապահովի սովորողների կողմից բջջի կենսաբանության, օրգանիզմների բազմացման, աճման և զարգացման, ժառանգականության և փոփոխականության օրինաչափությունների, օրգանական աշխարհի գործոնների, ուղղությունների և արդյունքների, բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիայի, կենսատեխնոլոգիայի, էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի մասին գիտելիքների և դրանց ճանաչողական մեթոդների տիրապետումը, հմտությունների և կարողությունների ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:
Ավագ դպրոցում սովորողը պետք է կարողանա.

  1. Դիտարկել, մոդելավորել, փորձեր կատարել, ստացված արդյունքները ընդհանրացնել և եզրահանգումներ կատարել, օգտվել համակարգչային տեխնոլոգիաներից:
  2. Տեսնել շրջապատում եղած իրերի և երևույթների փոխադարձ կապը:
  3. Կատարել բնության և հասարակության մասին նախնական փիլիսոփայական ընդհանրացումներ:
  4. Կիրառել բնագիտական օրենքների և տեսությունների իմացությունը, բացահայտել գիտական փաստերը, բնության երևույթները:
  5. Ունենա պատասխանատու վերաբերմունք սեփական առողջության նկատմամբ, սանիտարահիգիենիկ նորմերը, առողջ ապրելակերպի կանոնները պահպանելու, հիվանդությունները և վնասվածքները կանխարգելելու, վնասակար սովորություններից խուսափելու կարողություններ:
  6. Բնական երևույթների ճանաչման գործընթացում իր ուժերի նկատմամբ վստահություն դրսևորելու կարողություն:
  7. Էկոլոգիական ընդհանուր գրագիտություն և շրջակա միջավայրի նկատամամբ պատասխանատվություն ցուցաբերելու կարողություն:

Հասկանա կիրառվող տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և գիտակցի բնությունը պահպանելու անհրաժեշտությունը: Կարևորի բնական գիտությունների դերը և նշանակությունը քաղաքակրթության զարգացման և անհատի ձևավորման գործում, ըմբռնի բնության հետ ներդաշնակ ապրելու անհրաժեշտությունը:
Դասընթացի կառուցման հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները`

  • առարկայի հիմնարարությունը,
  • սովորողների ստացած տեսական գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու հմտությունների ձևավավորումը և զարգացումը,
  • առարկայի ցիկլային կառուցվածքը, թեմաների հիմնական մասը, սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսուցանելու նպատակահարմարությունը,
  • միջառարկայական կապերը,որոնք ուղղված են տարբեր առարկաների գծով ստացված գիտելիքների ամբողջականացմանը,
  • մատչելիության և պարզից դեպի բարդն անցնելու, գիտականության, պատմականության և հաջորդայնության սկզբունքները, որոնց իրականացումը կնպաստի ինքնագիտակցության բարձր աստիճան ունեցող և պատասխանատվության զգացումով օժտված մարդու ձևավորմանը,
  • անձի առողջության պահպանմանն ուղղված վարքագծի և էկոլոգիական գրագիտության ձևավորումը:

Կենսաբանական կրթության բովանդակությունն

ընդգրկումէհետևյալ հիմնականուղղությաունները.

    • Ընդհանուր կենսաբանության հիմնախնդիրները:
    • Կենդանի օրգանիզմների հատկանիշները:
    • Բջիջը և օրգանիզմը որպես կենսաբանական համակարգեր
    • Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և էվոլյուցիան:
    • Մարդը որպես կենսոլորտի մաս:
    • Օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները:

Ավագ  դպրոցում <<կենսաբանություն>> առարկայի ուսուցման համար նախատեսվում է 204 ժամ (10-րդ,11-րդ,12-րդ դասարաններում 68-ական ժամ շաբաթական 2 ժամով):