Գլխավոր էջ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Պահոց

 
 
 
 
 

 Մարդկանց կարելի է բաժանել եկու խմբի` մաթեմատիկա սիրողներ և մաթեմատւկա չսիրողներ: Այս մասին ամերաիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վիները ի կենսագրությունը գրելիս ասել է` <<մաթեմատիկայի սիրողների ահա այդ ավելի նեղ շրջանի գոյության վրա հասրակության ուշադրությունը գրավելու իմ ձգտումն էր. իհարկե, ես միաժամանակ կուզեի, որ նաև «թվերի գլխացավանքի» հետ ոչ մի առնչություն չունեցողները գեթ մեկ րոպեով պատկերացնեին, թե դա ինչպիսի դյութող ու հուզող մասնագիտություն է>>:


ՀԱՆՐԱՀԱՇԻՎ ԵՎ ՄԱԹԵՄԱՏՒԿԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ


  Ավագ դպրոցի ընդհանուր, տարբերակված և խորացված ուսուցման հոսքերի առարկայական չափորոշիչ:
Հանրակրթական դպրոցների “Հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրեր” ուսումնական առարկայի չափորոշչի առաջին մասը “Հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրեր” առարկայի հայեցակարգն է, որը ներկայացնում է առարկայի կրթական նշանակությունը, նպատակները, ուսուցման հիմնական սկզբունքներ և բովանդակային գծերը: Հաջորդ մասը` բովանդակային պարտադիր միջուկը, տրվում է ըստ բովանդակային գծերի և բովանդակային գծերը ներկայացնող թեմաների:

  Հաջորդը` սովորողներին ներկայացվող պարտադիր պահանջներն են` երեք մակարդակով, որոնցից յուրաքանչյուրը պայմանականորեն համապատասխանում է նվազագույն, միջին և գերազանց որակավորումներին: Առաջին մակարդակում բերված են սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները, իսկ երկրորդ և երրորդ մակարդակներից յուրաքանչյուրում ենթադրվում է, որ սովորողը տիրապետում է նաև նախորդ մակարդակների համար նախատեսված պահանջներին:

  Չափորոշիչով ընդհանուր, տարբերակված և խորացված ուսուցման հոսքերի համար առանձնացված են առարկայի բովանդակային պարտադիր միջուկները և սովորողների պատրաստվածությունը ներկայացնող պահանջները:
Ոսումնական գործունեության տեսակները, կրթական հիմնական խնդիրներն ու նպատակները ներկայացնում են առարկայական ծրագրերում:


  Առարկայի կրթական նշանակությունը սկիզբ է առնում դեռևս միջին դարերից: Այն կազմավորվել է որպես փոփոխականների, դրանց հետ գործողությունների կատարման, դրանց միջև առնչությունների վերաբերյալ մաթեմատիկայի բնագավառ, որը հետագայում զարգացում է ապրել և կարևորագույն դեր ունեցել գիտական, տեխնիկական և հասարակական կյանքի բոլոր ոլորտների առաջընթացի համար:
  Առարկայի նպատակները`
- սովորողիների տրամաբանական, ալգորիթմական մտածողության և լեզվամտածողության զարգացմումը.
- հանրահաշվական և մաթեմատիկական անալիզի գիտելիքների ու մեթոդների տիրապետումը, միջին դպրոցում ձեռք բերած գիտելիքների և կարողությունների օգտագործումը:
- սովորողների հոգևոր դաստիարակությունը, ազգային-հայրենասիրական զգացմունքների, անհատների ու ժողովուրդների նկատմամբ հարգանքի ձևավորումը, սովորողի իմացական ոլորտի, կամային ու անհատական հատկանիշների ձևավորումն զարգացումը, գեղագիտական ընկալման խորոցումը, աշխարհայացքի ձևավորումը,
- գործնական կարողությունների, մաթեմատիկակայի և հարակից ուսումնական առարկաների ուսումնասիրության, աշխարհի մասին պատկերացումներ կազմելու և կրթության շարունակության համար անհրաժեշտ է գիտելիքների ու կարողությունների ձեռք բերում:

 

Մաթեմատիկայի էլեկտրոնային դասեր

ուսուցիչ` Սուսաննա Վարդանյան

  Հետաքրքրքշարժ մաթմատիկա
Հատույթներ
Ձևափոխություններ
Անկանոն կոտորակներ
Ոսկե հատումը
Քառակուսի հավասարումներ
Հին, անտիկ ժամանակնրից մեզ հասած խնդիրներ
Մաթեմատիկական թեստեր
Բազմանիստեր
Ուղղանկյունանիստեր
Ֆունկցիաներ
Լոգարիթմական  և աստիճանային  ֆունկցիա
 

 

 

Մեր կայքը