Բարի գալուստ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Առաջադիմություն

 
 


Մեր դպրոցի պատմությունը



Ներկայիս Գյումրու համար 12 ավագ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականի հունվարին :

 

Այն հիմնադրվել է որպես Լենինականի  համար 5 տասնմեկամյա գիշերօթիկ դպրոց, հետագայում դարձել 8-ամյա առողջարանային գիշերօթիկ դպրոց:

 



1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցի դասերը շարունակվել են վրանային դպրոցում մինչև 1991 թվականը, այնուհետև դասապրոցեսը  անցկացվել է ժամանակավոր տնակային դպրոցում մինչև 2002 թվականը:

 

2003 թվականին դպրոցը վերանվանվել է Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 4 հատուկ դպրոց:



Մանվելյանների ընտանիքի կողմից հանգանակած միջոցներով կառուցվեց դպրոցի ներկայիս հարմարավետ և լուսավոր շենքը:


2005 թվականից դպրոցը ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ, իսկ 2008 թվականի օգոստոսի 14-ին  ՀՀ Կառավարության որոշման համաձան, դպրոցը դարձել է կիրառական արվեստի հոսքով, մարզային նշանակության ավագ դպրոց:
Անցած տարիների ընթացքում դպրոցը մեր ազգին տվել է բազմաթիվ սերունդներ, կրթել և դաստիարակել ազգին պիտանի զավակներ: Մեր կրթօջախը ունի բարի և կայուն ավանդույթներ: Այդ ավանդոյթների կրողներն ու շարունակողները դա մենք ենք` դպրոցի սնօրինությունը, ուսուցչական հանրույթը և աշակերտները որոնց համար մեր դպրոցը տարիներ շարունակ եղել է հարազատ օջախ, երկրորդ տուն: