Գլխավոր էջ Պատմություն Ավագ դպրոց Հոսքեր Ուսումնական մաս Պահոց

 
 
 
 
 

ՀԼՈՒՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հլունագործությունը`  որպես  ձեռքի  աշխատանք  ի հայտ է  եկել  ամերիկյան հնդիկների  կողմից:  Նրանք  մանյակներ էին պատրաստում բնական քարերից, տարբեր կենդանիների ոսկորներից, ատամներից: Իսկ հետո`  հինգ  հարյուր  տարի առաջ Եվրոպայից բերված ապակյա հլուրնները  նույնպես իրենց տեղը  գտան  ամերիկյան հնդիկների արվեստի մեջ:  Հլունները դարձան շատ ցեղերի մոտ  հագւստի,  կոշիկի  մի մասը:
Հլունագործությունը  որոշ  մարդկանց  համար  դառնում է իսկական սեր ձեռքի աշխատանքի  նկատմամբ:  Նրանք անընդհատ փորձում են սովորել գործելու նոր տարբերակներ, օգտագործել դրանք կյանքում և փնտրում են նոր հնարավորություններ:
Հաճախ  մեզ  գրավում  են  ուրիշ  մասնագետների  պատրաստած  իրերը,որոնց  նայելով  մենք  ցանկանում  ենք  հասնել  նրանց  վարպետությանը  և  ինչու±  չէ` նաև  գերազանցել  նրանց:
Մենք  ձեզ  խորհուրդ  ենք  տալիս  չվախենալ  ոչ  մի  սխեմայից, նույնիսկ  ամենաբարդերից: Կյանքում  ամեն ինչ  արվում  է սովորելու  և  այն  կիրառելու  շնորհիվ:ՈՒրեմն  վստահ  եղեք, որ մի  օր անպայման  կստեղծեք  ձեր  անձնական  գործը:

 

   ՀԼՈՒՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ  ՄԵՐ  ԴՊՐՈՑՈՒՄ

Արդեն  երկու  տարի  մեր  դպրուցում  գործում  է  հլունագործության  խմբակ: Խմբակ  են  հաճախում  տարբեր  տարիքի  աշակերտներ:Ն րանք  մեծ  հմտությամբ  գործում  են  մանյակներ, թևնոցներ, ականջօղեր  և  մատանիներ:Նրանք  կարողանում  են  ինքնուրույն  վերլուծել  շատ  սխեմաներ,կատարել  գույների  ճիշտ  ընտրություն  և նույնիսկ  փոփոխություններ  են  մտցնում  պատրաստի  սխեմաների  մեջ: Ստորև  ձեզ  ենք  ներկայացնում  մեր  աշակերտների  աշխատանքներից  մի  քանիսը:

Իսկ  հիմա  ձեզ  կներկայացնեմ  մի  շատ  գեղեցիկ  վզնոցի  գծապատկեր:

 

Ինչպես  երևում  է  գծագրից ,վզնոցը  գործվում  է  մի  թելով,որի  երկու  ծայրերին  պետք  է  լինի  ասեղ: Վերցվում  է  մեկ  ընդհանուր  հլուն:Հետո  վերևի  շարքի  համար  վերևի  ասեղով   վերցնում  ենք   մի  փոքր, մի  մեծ  և  նորից  մի  փոքր  հլուն: Ներքևի  շարքի  համար  ներքևի  ասեղով  վերցնում  ենք  երկու  փոքր, մի  մեծ  և  նորից  երկու  փոքր  հլուն :Հետո  վերցնում   ենք  մեկ  ընդհանուր  հլոր, որի  մեջ  վերևի  ասեղը  մտցնում  ենք  դեպի  ներքև  ուղղված, իսկ  ներքևի  ասեղը  նույն  հլունի  մեջ  մտցնում  ենք  դեպի  վերև  ուղղված:Այսպես  շարունակում  ենք  մինչև  ամբողջ  վզնոցի  երկարության  կեսը:Վերևի  և  ներքևի  փոքր  հլունների  քանակի  տարբերության  շնորհիվ  վզնոցը  կորություն  է  ձեռք  բերում  և  վզի  վրա  հարմար  է  տեղավորվում:


Այնուհետև  գործում  ենք   շատ  տարածված  հիմքը, որը  հետո  կմիացնենք  վերևի  սխեմայով   գործված  վզնոցի  աջ  և  ձախ  մասերից:Կամ  պարզապես  կսկսենք  հիմքը  գործել  վզնոցի  ծայրերի  մեծ  հլուններից:Այժմ  ծանոթանանք  հիմքի  սխեմային  և  արդեն  իրական   տեսքին:

Վերցնում  ենք  տաս  հատ  փոքր  հլուն  և  ասեղը  հետ  դարձնելով   մտցնում  ենք  առաջին  հլունի  մեջ:Ստացվում  է  օղակ:Հետո  վերցնում  ենք  վեց  հատ  փոքր  հլուն  և  ասեղի  ուղղությունը  նորից   փոխելով   մտնում  ենք  երրորդ  հլունի  մեջ:Այսպես  շարունակ  վեզ  հատ  հլուն   վերցնելով  գործում  ենք  այնքան, ինչքան  որ  պետք  է:

Ամենավերջում  ներքևի  մեծ  հլունները  երիզում  ենք  մանր  հլուններով  և  ստանում շատ  գեղեցիկ  վզնոց:Հիմքի  երկուծայրերին  ամրացվում  է  կողպեքը:

 

 

Նորություններ

Մեր կայքը